«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը 3 առաջարկ ունի դրված սեղանին, գրում է Football 365-ը:
Նիդերլանդցու պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025-ի հունիսի 30-ին ու նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում առաջխաղացում չկա: Վան Դեյկը հուլիսին կդառնա 34 տարեկան, բայց պահպանում է բարձր խաղամակարդակն ու պահանջարկը Եվրոպայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բավարիան» ու «Յուվենտուսը», սակայն ֆուտբոլիստը նախընտրում է խաղալ «Բարսելոնայում»՝ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ:


