Logo

Վան Դեյկը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

16:55 / 23.02.2025• Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», գրում է TBR Football-ը։

«Արքայական ակումբը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Վան Դեյկին ազատ գործակալի կարգավիճակում: Իսպանական գրանդի մարզչական կազմը նրան համարում է պաշտպանության ամրապնդման տարբերակներից մեկը։

«Լիվերպուլի» ավագի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին, և կողմերը ժամկետի երկարաձգման հարցում համաձայնության դեռ չեն հասել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել մերսիսայդյան ակումբի մեկ այլ պաշտպանի` Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ Նրա համաձայնագիրը «Լիվերպուլի» հետ նույնպես ավարտում է այս տարվա հուլիսի 1-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ