Անգլիական «Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նշել է, թե ովքեր են եղել իր ամենաբարդ մրցակիցները.
«Լիոնել Մեսին, միանշանակ, շատ բարդ մրցակից է։ Կնշեմ նաև Էրլինգ Հոլանդին։ Ժամանակից հարձակվող է։ Եթե նրանց, թեկուզ, կես մետր տարածություն տաս, կպատժեն քեզ։
Ճիշտ է` Սերխիո Ագուերոն շատ գոլ չի խփել «Լիվերպուլին», բայց ես նրա դեմ խաղացել եմ նաև «Սաութհեմփթոնի» կազմում, և նա միշտ շատ վտանագավոր էր։ Նա կարող էր խաղալ ինչպես աջ, այնպես էլ ձախ ոտքով։
Կառանձնացնեմ նաև Օլիվյե Ժիրուին։ Երբ Ժիրուն Ազարի հետ խաղում էր «Չելսիում», նրան հերիք էր միայն հետևել Էդենին, և գնդակն արդեն Օլիվյեի մոտ էր։ Ժիրուն նաև գեղեցիկ գոլեր է խփել իմ դեմ խաղերում։ Ինձ միշտ թվում էր, թե գոլի հեղինակ չի դառնա կամ աչքի չի ընկնի այս կամ այն դիրքից, բայց նա միշտ անում էր դա»,- նշել է Վան Դեյկը նախկին ֆուտբոլիստներ Գարի Լինեկերի ու Մայքա Ռիչարդսի The Rest in Football հաղորդաշարի ժամանակ։
Նիդերլանդցի պաշտպանը 2023/24 մրցաշրջանում 39 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։


