Logo

Վան Դեյք. «Հուսով եմ՝ լավագույն ժամանակները կվերադառնան»

12:39 / 01.03.2023ՍՊՈՐՏ
Վիրջիլ վան Դեյք

Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ապագայի մասին:

31-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հույս ունի, որ գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաջողության կհասնի հաջորդ մրցաշրջանում:

«Իհարկե հույսեր կան: Յուրգեն Կլոպը կա և կմնա մեր գլխավոր մարզիչը: Ես շատ գոհ եմ նրանից, և նա շատ երջանիկ է «Լիվերպուլում»: Հուսով եմ՝ լավագույն ժամանակները կվերադառնան, իսկ նախքան այդ, մենք աշխատում ենք»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 36 միավորով 7-րդն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Կլոպի թիմը սեփական խաղադաշտում 2-5 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ