Logo

Վան Դեյքը պատրաստ է դառնալ «Լիվերպուլի» ավագը

13:31 / 30.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջին վան Դեյքը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ թիմի նոր ավագը:

«Մենք Հենդերսոնի կարիքը կզգանք որպես ֆուտբոլիստ և թիմի ավագ: Ես շատ անգամներ եմ եղել ավագ և հպարտություն եմ զգում այդ պահերին:

Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե դառնամ «Լիվերպուլի» ավագը»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» խաղում է 2018 թվականի հունվարից: Նրա պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ