Logo

Վան Նիստելռոյն ու «Լեսթերը» խզել են պայմանագիրը

15:47 / 27.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյի հետ աշխատանքն ավարտելու մասին:

Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը:

Նիդերլանդցին «Աղվեսներին» մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ նախկին հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: 

2024/25 մրցաշրջանում «Լեսթերը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից. թիմը 38 խաղում վաստակել էր 25 միավոր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ