Logo

Վան Պերսին մոտ է առաջին անգամ մեծահասակների թիմ գլխավորելուն

18:57 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի, «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ է «Հերենվենը» գլխավորելուն: De Telegraaf-ը գրում է, որ ակումբը և 40-ամյա մասնագետն արդեն բանակցություններ են վարել:

«Հերենվենի» կողմից բանակցություններին մասնակցում է Ֆերի դե Հանը, որի հետ Վան Պերսին խաղացել է «Ֆեյենորդում»: Եթե անվանի ֆուտբոլիստն ընդունի «Հերենվենի» առաջարկը, ապա առաջին անգամ մեծահասակների թիմ կգլխավորի:

Ռոբինն այժմ գլխավորում է «Ֆեյենորդի» Մ19 թիմը: Ռոտերդամցիներն արդեն առաջարկել են նրան ամռանը գլխավորել Մ21 թիմը:

Նիդերլանդների Էրեդիվիզիում «Հերենվենը» 29 տուրից հետո 33 միավորով 11-րդ տեղում է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ