Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական խաղադաշտում կմրցի երկրի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Վան». Սամուր Ագամագոմեդով, Դանիել Կիֆուենտես, Արմեն Մանուչարյան, Արթուր Քարտաշյան, Վասպուրակ Մինասյան, Պավել Գորելով, Ժոսուե Գաբա, Ռումյան Հովսեփյան, Նարեկ Հովհաննիսյան, Ուբահ Բիսմարկ, Էդգար Մովսեսյան:
«Փյունիկ». Ստանիսլավ Բուչնև, Ալեքսանդր Միլկովիչ, Միխայիլ Կովալենկո, Կիրե Ռիստևսկի, Դավիդ Դավիդյան, Հովհաննես Հարությունյան, Ռոման Կարասյուկ, Խամես Սանթոս, Խոսե Կարաբալյո, Ջոնել Դեսիրե, Էդգար Մալաքյան:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին և կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:


