Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիա»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Վրաստանի թիմի դեմ պատասխան խաղում կրած պարտությունը (1-6)։
«Այս պարտությունները պետք է բեկումնային կետ լինեն մեզ համար: Շատ լուրջ խնդիրներ կունենանք, եթե այս ամենը բեկումնային կետ չլինի մեզ համար»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:
Հայաստանի հավաքականը Վրաստանի թիմի հետ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի դիմակայությունում պարտվել է ընդհանուր 1-9 հաշվով։ Երևանում կայացած խաղում վրացիները հաղթել էին 3-0 հաշվով։


