Logo

Վան'տ Սխիպ. «Չունենք բավարար քանակի ֆուտբոլիստներ»

23:25 / 28.03.2025• Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի և ռեսուրսների մասին:

«Չունենք բավարար քանակի ֆուտբոլիստներ: Հունաստանի հավաքականում աշխատելու ժամանակ ևս բախվում էի այս խնդրին: Ընտրության շատ տարբերակներ չունես: Հայաստանի և Հունաստանի առաջնություններում շատ են արտասահմանցի ֆուտբոլիստները, տեղացի երիտասարդ խաղացողները չեն կարողանում աճել:

Լավ կլիներ, եթե հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղաժամանակ ստանային ներքին առաջնությունում: Պետք է օրինակներ վերցնել այն երկրներից, որտեղ երիտասարդները շատ խաղաժամանակ են ստանում, գործում են ակադեմիաներ:

Ներքին առաջնության խաղամակարդակի բարձրացումը, երիտասարդներին խաղաժամանակ տրամադրելը կնպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ազգային հավաքականի արդյունքների բարելավմանը: Եթե բազայում ունենանք շատ ֆուտբոլիստներ, ընտրության հնարավորությունը մեծ կլինի»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Վան'տ Սխիպ. «Պետք է մրցունակ լինենք ԱԱ-2026-ի ընտրական խմբում, որպեսզի հավակնենք ուղեգրի»

Վան'տ Սխիպ. «Խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր, մեր նպատակը բոլորին մեկ մարմին դարձնելն է»

Վան'տ Սխիպը` Ռանոսի մասին. «Պետք է ուրախ լինի, որ չորս ամսում 30 րոպե խաղալուց հետո հրավիրվել է հավաքական»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ