Logo

Վան'տ Սխիպ. «Ինչպես նախապես որոշված էր, այս խաղերով կնախապատրաստվենք Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին»

21:30 / 05.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը և «Արարատ-Արմենիայի» վինգեր Ժիրայր Շաղոյանը Կոսովոյի թիմի դեմ Պրիշտինայում կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ժիրայր Շաղոյան. «Մանրամասն վերլուծել ենք մրցակցի խաղը, ամեն ինչ կանենք, որ հաջողության հասնենք: Վրաստանի դեմ խաղում կատարվածն այլևս չպետք է կրկնվի: Մարզչի հետ միասին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել` պատրաստվելով առաջիկա հանդիպումներին»:

Ջոն վան'տ Սխիպ. «Այն խաղային համակարգում, որով ցանկանում ենք հանդես գալ առաջիկա ընկերական մրցավեճերում, Կարեն Նալբանդյանը չի տեղավորվում: Նա «Վանում» խաղում է ենթահարձակվողի դիրքում, նաև շարժվում է եզրեր: Այս անգամ որոշել ենք այլ ֆուտբոլիստների հրավիրել, այդ թվում` Թոմաս Ադորյանին: Մեր տրամադրության տակ ունենք ուժեղ վինգերներ: Կարենը շատ լավ մրցաշրջան է անցկացրել, լավ ֆուտբոլիստ է և ապագայում իր շանսը կստանա:

Ուրախ եմ այն ֆուտբոլիստների համար, որոնք հրավիրվել են: Նարեկ Աղասարյանը և Կարեն Մելքոնյանը չեն հրավիրվել, որովհետև առաջիկա խաղերում մեր սպասելիքներն իրականություն դարձնելու համար հրավիրված ֆուտբոլիստները համապատասխանում են:

Երբ նոր էի ստանձնել գլխավոր մարզչի ղեկը, որոշված էր, որ Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ խաղերով պետք է նախապատրաստվենք Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ սեպտեմբերյան խաղերին: Հիմա կարող եմ փաստել, որ դա այդպես է: Պետք է այս հանդիպումներով նախապատրաստվել սեպտեմբերյան խաղերին, որտեղ բարդ մրցակիցներ կունենանք:

Միշտ բարդ է ձախողված հանդիպումներից հետո հաջորդ խաղերին նախապատրաստվելը: Այս հավաքի ընթացքում դիտել ենք վրացիների դեմ խաղերը, որպեսզի առաջիկա մրցավեճերում աշխատենք ուղղել սխալները:

Էդուարդ Սպերցյանի ներկայությունը հավաքականում շատ կարևոր է: Նա կարողանում է բոլորին միավորել: Սպերցյանը սովոր է խաղալ բարձր ինտենսիվությամբ, բայց նրան օգնողներ են պետք խաղադաշտում:

Լիահույս ենք, որ Նաիր Թիկնիզյանը մեծ օգուտ կտա այս խաղերում, լավ մարզավիճակում է միացել հավաքականին: Էդգար Գրիգորյանը ևս լավ վիճակում է, ավարտված մրցաշրջանում մասնակցել է «Արարատ-Արմենիայի» բոլոր խաղերին:

Լուկասի հետ սկզբից չէր հաջողվում կապ հաստատել, հետո ստացվել է, սակայն նա տեղեկացրել է, որ արձակուրդի է մեկնում և չի կարող միանալ ազգային հավաքականին: Ես հիասթափված եմ այս հանգամանքից, քանի որ ֆուտբոլիստն ազգային հավաքականին միանալիս չպետք է ընտրություն կատարի»:

Կոսովո - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում և ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։ Երեք օր անց էլ Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեռնոգորիային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ