Logo

Վան'տ Սխիպ. «Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից ու երկրպագուներից»

22:47 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը Վրաստանի թիմից կրած պարտությունից (1-6) հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

«Երբ հանդիպումն սկսում ես՝ երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում վարվում ես ոչ պրոֆեսիոնալ ու հաճախ ես գնդակը կորցնում, այդպիսին պետք է լինի արդյունքը։ Առաջին հերթին՝ ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից ու երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է։

Գոլերի մեծ մասն անհատական սխալների հետևանքով էր։ Երևանում կայացած հանդիպման առաջին գոլը եզրային նետումից հետո էր, երկրորդ գոլի դրվագում նույնպես անհատական սխալ էր։ Այսօր էլ կա՛մ հետ փոխանցումից էր, կա՛մ հնարավորություն էր ստեղծվում մրցակցի համար, երբ մեր ֆուտբոլիստները կորցնում էին գնդակը»,- նշել է նիդերլանդցի մասնագետը։

Ամբողջական ասուլիսը


Վան'տ Սխիպ. «Այս պարտությունները պետք է բեկումնային կետ լինեն մեզ համար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ