Logo

Վան'տ Սխիպը` Ռանոսի մասին. «Պետք է ուրախ լինի, որ չորս ամսում 30 րոպե խաղալուց հետո հրավիրվել է հավաքական»

22:56 / 28.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը «Ֆասթ Մեդիային» տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի՝ ազգային թիմից հեռանալու թեմային:

«21 տարեկան ֆուտբոլիստը, որը վերջին չորս ամսում 30 րոպե է անցկացրել 2-րդ Բունդեսլիգայում, մարզչին ասում է` եթե չի լինելու մեկնարկային կազմում, կհեռանա ազգային հավաքականից: Ես նման բան իմ մարզչական կարիերայի ընթացքում մինչև այս չէի տեսել:

Պետք է ուրախ լինի, որ հրավիրվել է ազգային հավաքական: Ես նրան ասել էի, որ պատասխան մրցավեճում խաղալու հնարավորություն կստանա, բայց ոչ մեկնարկից:

Միջադեպից հետո Ռանոսի գրառումն ու ինձ նրա ասածը տարբերվում են: Եվս մեկ անգամ կրկնում եմ` ինձ ասել է. «Եթե չեմ խաղալու մեկնարկից, հեռանում եմ»:

Չունեմ տեղեկություն, թե արդյոք մինչև ինձ մոտ գալը խոսե՞լ է հավաքականի ավագի կամ այլ ֆուտբոլիստի հետ: Ազգային հավաքականի ավագն ինձ չի դիմել նման հարցով: Այդպիսի բան չի եղել:

Նա 21 տարեկան է, նախկինում լավ հանդիպումներ է անցկացրել ազգային հավաքականում: Անտեսելով այն փաստը, որ վերջին չորս ամսում 30 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ մենք նրան հրավիրեցինք հավաքական, բայց չգնահատեց լավ վերաբերմունքը և հեռացավ:

Դեպքից հետո հավաքել եմ ֆուտբոլիստներին և պատմել, թե ինչ է եղել: Ասել եմ տղաներին. «Ի՞նչ է նշանակում` հրաժարվում եմ ազգային հավաքականի համար խաղալուց»: Երբեմն կարող ես լինել պահեստայինների նստարանին, նույնիսկ` տրիբունայում: Դա քո աշխատանքի մի մասն է: 

Երիտասարդ է, կարող է սխալ թույլ տալ: Ես բաց եմ քննարկումների համար, կարող է զանգել ինձ, և մենք կքննարկենք նրա հնարավոր վերադարձը»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:

Վան'տ Սխիպ. «Պետք է մրցունակ լինենք ԱԱ-2026-ի ընտրական խմբում, որպեսզի հավակնենք ուղեգրի»

Վան'տ Սխիպ. «Խաղադաշտից դուրս կան ֆուտբոլիստների առանձին խմբեր, մեր նպատակը բոլորին մեկ մարմին դարձնելն է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա