Logo

Վանաձորի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացման պրեմիերան [լուսանկարներ]

11:28 / 20.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ամուսնացիր և սանձիր կնոջդ-ներկայացում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրվել է Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» համանուն պիեսի հիման վրա։

Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Կատակերգության գլխավոր հերոսները, զինվորական կյանքի հոգսերից զատ, երազում են շահավետ ամուսնության մասին։ Երիտասարդ, հարուստ ժառանգորդուհի Մարգարիտան ցանկանում է ամուսնանալ հիմար և հնազանդ երիտասարդի հետ, որպեսզի կարողանա սիրեցյալներ ունենալ և ապրել իր հաճույքի համար։

Ամուսնացիր և սանձիր կնոջդ-1

Ներկայացման մեջ ընդգծված է կնոջ և տղամարդու հակամարտությունը. կին, որն ազատատենչ է, տղամարդ, որն անում է ամեն հնարավորը՝ կնոջը հնազանդեցնելու համար:

Ամուսնացիր և սանձիր կնոջդ-2

 Ներկայացման գաղափարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էր: Վարպետի մահից հետո այն կյանքի է կոչել թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը: Ներկայացման բեմադրության և նկարչական ձևավորման հեղինակը Սարգիս Մանուկյանն է, թարգմանիչը՝ Խորեն Գասպարյանը, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, պարերը` Արման Սաքանյանի։ 

Ամուսնացիր և սանձիր կնոջդ-3

Դերերում՝ Նոնա Սաֆարյան, Էդգար Քոչարյան, Վահրամ Խառատյան, Ալլա Դարբինյան, Արման Կոլոսով, Արթուր Պապիկյան, Էդգար Բարսեղյան, Թինա Գալոյան, Քրիստինե Ալիխանյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արսինե Արսենյան, Արման Սաքանյան, Հակոբ Դեմիրճյան, Արմեն Չարչյան։
Պարող աղջիկներ` Մարիամ Ղևոնդյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Գայանե Վարդանյան, Անի Աբրահամյան, Աննա Քոչինյան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ