Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատել է նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է մեծանուն գիտնականի 115-ամյակը։


