Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանը» հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Իսիդրո Բալտազարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին:
«Վանի» ղեկավարությունն իսպանացի մասնագետի հետ վաղաժամ խզել է պայմանագիրը: Ակումբը նրան շնորհակալություն է հայտնել «Վանում» կատարած կարճատև աշխատանքի համար և մաղթել մասնագիտական հաջողություններ:


