Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանը» գործակցությունը չի շարունակի 10 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Չարենցավանի թիմից հեռացել են ռուս դարպասապահ Սամուր Ագոմագոմեդովը, պաշտպաններ Վասպուրակ Մինասյանը, Արմեն Մանուչարյանը, Արթուր Քարտաշյանը, արգենտինացի Մանուել Մորելոն, կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանն ու Գևորգ Նաջարյանը, վինգերներ, վենեսուելացի Ուիլսոն Բարիոսը, Գեղամ Կադիմյանը և Էդգար Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում «Վանը» զբաղեցրել էր 5-րդ տեղը:


