Չարենցավանի «Վանը» հունվարի 18-ին ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Չայկայի» դեմ և կամային հաղթանակ է տարել 2-1 հաշվով։
Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում կայացած խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմից գոլով աչքի են ընկել հարձակվողներ, նիգերիացի Մալիկ Օդեյինկան ու գվինեացի Մոմո Տուռեն։
Ընկերական հանդիպում
«Չայկա» (Ռուսաստան) - «Վան» (Հայաստան)` 1-2
Վլադիսլավ Ռուդենկո, 30 - Մալիկ Օդեյինկա, 36, Մոմո Տուռե, 68