Logo

Աղբյուր. «Վանում» լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ

18:02 / 16.06.2025Ֆուտբոլ
null

Հնարավոր է՝ Չարենցավանի «Վանում» տեղի ունենան լուրջ փոփոխություններ, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

«Վերջին օրերին տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների մեծ մասը կարող են տեղափոխվել «Ալաշկերտ»։

Այն նախագիծը, որը կյանքի էր կոչվում Չարենցավանում, այժմ կարող է տեղափոխվել «Ալաշկերտ»»,- գրել է Մելիքսեթյանը սոցցանցերում։

«Վանը» Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 52 միավորով զբաղեցրել է 5-րդ, «Ալաշկերտը»` 26 միավորով 9-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ