Չարենցավանի «Վանը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի պաշտպաններ Արսեն Սադոյանի ու Ռոբերտ Հակոբյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:
Արսեն Սադոյանը Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 խաղում կատարել է 1 արդյունավետ փոխանցում, Ռոբերտ Հակոբյանն էլ անցկացրել է 12 հանդիպում:


