Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երկրորդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։ Դաշտի տերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
«Վանի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը 250-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի առաջնություններում՝ դառնալով այդ ցուցանիշին հասած 55-րդ ֆուտբոլիստը։ 33-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հայկական 6 ակումբներում։
Հիշեցնենք, որ այս տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով հաղթել էր «Նոային»։
Մեկնարկային տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, իսկ «Վանը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել էր «Նոային»։
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Վան» - «Շիրակ»՝ 1-0
Քրիստոֆեր Բոնիֆեյս, 47
Օգոստոսի 6
«Փյունիկ» - «Արարատ»՝ 19։00 (Աբովյանի քաղաքային մարզադաշտ)
Օգոստոսի 7
«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 18։00 («Ջունիոր սպորտ» մարզադաշտ)
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 20։00 («Ուրարտու» մարզադաշտ)


