Հայկական ակումբները շարունակում են ընկերական խաղերի միջոցով պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
Չարենցավանի «Վանը» փետրվարի 9-ին Ավանի ակադեմիայում երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Օրվա առաջին խաղում մարզային ակումբը 2-0 հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին», գոլերը խփել են Մոմո Ֆանյեն և Գբոմադու Թեջիրին:
Օրվա երկրորդ խաղում «Վանը» 3-1 հաշվով առավելության է հասել «Լեռնային Արցախի» նկատմամբ: «Վանի» կազմում գոլի հեղինակ են դարձել Կարեն Մուրադյանը, Սանի Բուհարին և Սերժինյոն:
«Նոան» էլ Կատարում ավարտել է ուսումնամարզական հավաքը: Հայկական ակումբը հավաքի վերջին ընկերական խաղում 0-0 հաշիվն է գրանցել կատարական «Ալ Ղարաֆայի» հետ:
Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն


