VAR-ը լրացուցիչ արտոնություններ կունենա աշխարհի 2026 թվականի առաջնությունում, հայտնում է The Times-ը:
ՖԻՖԱ-ն պատրաստվում է ստանալ հատուկ թույլտվություն՝ ընդլայնելու VAR-ի լիազորությունները Մունդիալ-2026-ում՝ ներառյալ անկյունային հարվածների որոշումների և երկրորդ դեղին քարտերի վերանայման հարցում միջամտությունը:
Փոփոխությունները կիրականացվեն փորձնական հիմունքներով և կոնկրետ աշխարհի առաջնության համար: Դա նշանակում է, որ փորձարկումները կարող են չօգտագործվել ակումբային մրցաշարերում և մյուս լիգաներում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունիսի 1-ին՝ նախքան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում մենկնարկելիք աշխարհի առաջնությունը:


