Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը պատասխանել է այն հարցին, թե որ ակումբում կնախընտրեր ավարտել կարիերան:
«Ես կարիերաս կավարտեմ կա՛մ «Ռեալում», կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդում», կա՛մ «Լանսում»: Վստահ եմ, որ այս ցուցակում այլ ակումբ չի հայտնվի, բայց «Ռեալի» տարբերակը դժվար է, սովորաբար այնտեղ չեն վերադառնում:
Որքան տարիքդ մոտենում է 30-ին, այնքան ավելի շատ ես մտածում դրա մասին: 7 տարեկանից ես խաղում եմ ֆուտբոլ և ճիշտ որոշում կայացնելու համար ես պետք է հաշվի առնեմ տարիներիս փորձը»,- Վարանի խոսքը մեջբերում է GQ-ն:
Հիշեցնենք, որ Վարանը կարիերան սկսել է «Լանսում», որից հետո 2011 թվականին տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», իսկ 2021 թվականի օգոստոսից «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: