«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է, որ ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հեռանում է ակումբից:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը և նա որոշել է չերկարաձգել այն:
3 տարում ֆրանսիացին 93 խաղ է անցկացրել անգլիական թիմում և 2 գոլ խփել: Նա 2021 թվականին է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել Մադրիդի «Ռեալում» 10 տարի անցկացնելուց հետո։
2023 թվականին Վարանը «Կարմիր սատանաներին» օգնել է վերջին տարիների միակ տիտղոսը նվաճել: «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել էր Անգլիայի լիգայի գավաթակիր:


