Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում (3-4)։ 30-ամյա Վարանն իր թիմին կկարողանա օգնել միայն մայիսի սկզբին կամ ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Մանկունյական ակումբից վնասվածք է ստացել նաև անգլիացի պաշտպան Ջոնի Էվանսը, որը բաց կթողնի միայն Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի խաղը «Բորնմութի» դեմ։


