Logo

Վարազդատ Հարոյանը՝ Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

14:56 / 12.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

31-ամյա պաշտպանը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում մասնակցել էր «Շենդոնի» դեմ 10-րդ տւրի տնային խաղին, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Ընթացիկ մրցաշրջանում Հարոյանը 9 հանդիպման է մասնակցել չինական թիմի կազմում: Հայ ֆուտբոլիստը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում խաղում է փետրվարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա