Logo

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կազինցբարցիկայից»

13:58 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կազինցբարցիկայից», հայտնում է ակումբի պաշտոնական էջը:

33-ամյա պաշտպանը, որն ամռանն էր տեղափոխվել հունգարական ակումբ, խնդրել է երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը: Ակումբը, հաշվի առնելով կողմերի միջև լավ հարաբերությունները, համաձայնել է պայմանագրի խզման առաջարկին:

Ընթացիկ մրցաշրջանում Վարազդատ Հարոյանը Հունգարիայի առաջնությունում անցկացրել է 9 հադնիպում, իսկ «Դեբրեցենի» դեմ երրորդ տուրի խաղում աչքի է ընկել գոլով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ