Logo

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.05.2020Հայկական ֆուտբոլ
2Z7A8879 - Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է վնասվածքից ապաքինման գործընթացի մասին։

«Վնասվածքի պատճառով երկարատև դադարից հետո ես հիմա նորմալ եմ զգում։ Անհամբերությամբ եմ սպասում մարզումների վերադարձին, որ մարզավիճակ հավաքեմ ու օգնեմ թիմին։

Ֆիզիկական վիճակի մասին այժմ բարդ է խոսել․ ամեն ինչ պայմանավորված է մարզումներով։ Հուսով եմ՝ կվերադառնամ «Շիննիկի» դեմ Ռուսաստանի գավաթի շրջանակում կայանալիք խաղին»,- ասել է Հարոյանը Sport24-ի հետ զրույցում։

Խոսելով այն թեմայի շուրջ, թե «Ուրալի» ֆուտբոլիստներն աշխատավարձ չեն ստանում, Հարոյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ կենտրոնացած է միայն մարզումների վրա։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ