Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց գերծանր քաշային կարգում դարձավ չեմպիոն:
Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 461 կգ (211+250) արդյունք: Լալայանը պոկում և հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց: Գյումրեցի ծանրորդը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն, նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:
Բահրեյնը ներկայացնող գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանն էլ կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Նա երկամարտում գրանցեց 447 կգ (205+242) արդյունք: Գյումրեցի ծանրորդն արծաթե մեդալ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Աշխարհի այս առաջնությունում Լալայանի ոսկին Հայաստանի հավաքականի համար միակ մեդալն է երկամարտում:


