Logo

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

18:54 / 21.04.2025• Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձավ աշխարհամասի չեմպիոն։

25-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 450 կգ (210+240) արդյունք և մեծ առավելությամբ արժանացավ ոսկե մեդալի։ Նա լավագույնն էր նաև պոկում և հրում վարժություններում` հաղթելով փոքր ոսկե մեդալներ։

Լալայանը փոխչեմպիոն դարձած էստոնացի Մարթ Սեյմին երկամարտում գերազանցեց 35 կիլոգրամով։ Վերջինը գրանցեց երկամարտի 415 կգ (180+235) արդյունք։

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լալայանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն։ Նա աշխարհամասում նաև կրկնակի փոխչեմպիոն է և բրոնզե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունն ավարտեցին երկամարտի 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնզե մեդալով։

Մրցումային նախորդ օրերին Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Գարիկ Կարապետյանը (109 կգ), պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել ու արծաթե մեդալ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալ են հաղթել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ