Logo

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում է և ներկա կլինի Վրաստան - Հայաստան խաղին

15:59 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները հանդիպումից հետո կմեկնեն «Դինամո Արենա» ստադիոն և միասին կդիտեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան խաղը:

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

Ֆոտո` ՀՀ կառավարություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ