Logo

Վարդանյան. «Չէի ասի, թե Մախաչևը գերազանցել է Խաբիբին»

16:58 / 17.11.2025Խառը մենամարտեր
null

MMA-ի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը խոսել է UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իսլամ Մախաչևի մասին, հայտնում է Sport24-ը։

«Անվիճելի է, որ Մախաչևին Խաբիբի և Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ կարող ենք համարել Ռուսաստանի պատմության մեջ երեք լավագույն մարտիկներից։

Այդուհանդերձ, չէի ասի, թե Մախաչևը գերազանցել է Խաբիբին։ Իսլամը բարձրակարգ մարտիկ է, բայց Խաբիբը հաղթել է կրկնակի չեմպիոնի, որը մարզավիճակի գագաթնակետում էր։ Իմաստ էլ չկա համեմատելու Մախաչևին ու Խաբիբին»,- ասել է Վարդանյանը։

Լեգենդար Խաբիբ Նուրմագոմեդովն օկտագոնում անցկացրած բոլոր 29 մենամարտերը հաղթել է, 8-ը` նոկաուտով։ Նա եղել է թեթև քաշային կարգի չեմպիոնը։

Մախաչևը 29 մենամարտից 28-ը հաղթել է, կրել 1 պարտություն։ 34-ամյա մարտիկը նոյեմբերի 15-ին կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ավստրալացի Ջեք Դելա Մադալենային` դառնալով չեմպիոն։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ