Logo

Էդուարդ Վարդանյանը նշել է Մախաչևի թույլ կողմերը

16:54 / 28.12.2024Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերում հանդես եկող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։

«Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով փորձում է մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ է ինքն իր վրա։ Դա նույնպես նրա թույլ կողմերից է։

Նա սկսել է ծնկներով ավելի լավ աշխատել, բայց ամբողջ մենամարտի ընթացքում չի կարող միայն այդպիսի հնարքներ անել։ Բացի այդ, նման հնարքների դեմ հեշտ է պաշտպանվելը»,- Վարդանյանի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը։

Հիշեցնենք, որ դաղստանցի Մախաչևը հունվարի 18-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311 մրցաշարում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա