«Լեսթերի» նախկին հարձակվող Ջեյմի Վարդին կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, գրում է The Athletic-ը:
Մանչեսթերյան ակումբը շարունակում է կենտրոնական հարձակվող փնտրել ու եթե մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը չկարողանա հասնել իր «թիրախներին», հնարավոր է՝ պայմանագիր կնքի ազատ գործակալի կարգավիճակ ունեցող հարձակվողի հետ: Հավանական թեկնածուների շարքում են Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, Քալում Ուիլսոնը և Ջեյմի Վարդին: 38-ամյա անգլիացին այս եռյակից Ամորիմի գլխավորած թիմում խաղալու ամենամեծ շանսերն ունի:
Վարդին «Լեսթերի» կազմում մասնակցել է 500 խաղի ու խփել 200 գոլ:


