Առաջին անգամ Ֆրանսիայի հավաքական հրավիրված Դեզիրե Դուեն ուշացել է հավաքից: ՊՍԺ-ի ֆուտբոլիստը հավաքականի ճամբարին միացել է իր թիմակից Վարեն Զաիր-Էմերիի հետ: Տեղի ունեցածը չի վրիպել ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դաշամի աչքից:
«Վարենի հե՞տ ես եկել, դրա համա՞ր ես ուշանում: Որոշ մարզիչներ քեզ անմիջապես տուն կուղարկեին»,- կեսկատակ, կեսլուրջ ասել է Դեշամը:
Didier Deschamps a reproché à Warren Zaïre-Emery et Désiré Doué d’être arrivés en retard à Clairefontaine 🤣
— Warren Zaïre-Emery FR (@ZaireEmeryFR) March 17, 2025
🎥 @equipedefrance pic.twitter.com/46D7K1GMJW
Ֆրանսիայի հավաքականը մարտին Ազգերի լիգայի A Լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում արտագնա և տնային հանդիպումներ կանցկացնի խորվաթների դեմ: Խաղերը կկայանան համապատասխանաբար մարտի 20-ին ու 23-ին:


