Վարսենիկ Մանուչարյանը բրոնզե մեդալակիր է դարձել Եկատերինբուրգում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում։
ՀՖԿՍՊԻ-ի երկրորդ կուրսի ուսանողուհին երրորդ տեղն է գրավել 200 մ բաթերֆլայ մրցաձևում՝ գրանցելով 2․24․43 արդյունք։ Նա նաև սահմանել է այդ մրցատարածության Հայաստանի ռեկորդ։
Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բաթերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։


