Logo

Վաշինգտոն. Խաչանովը պարտվել է աշխարհի 175-րդ ռակետին

23:32 / 31.07.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (21-րդ ռակետ) դուրս է մնացել Վաշինգտոնի ATP-500 շարքի մրցաշարից։

ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի առաջին փուլում 28-ամյա թենիսիստը 2-6, 4-6 հաշվով անսպասելի պարտություն է կրել աշխարհի 175-րդ ռակետ, հարավկորեացի Հյոն Սոն Չանից։ Մրցախաղը տևել է 1 ժամ 12 րոպե։

Չանը դուրս է եկել երկրորդ փուլ, որտեղ մրցելու է Ալեքս Միկելսենի (ԱՄՆ, 60-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ