Logo

Վատագույն արդյունքը վերջին 4 մրցաշրջաններում, Օտուբանջոյի պատմական ռեկորդները. «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:45 / 13.06.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:  

1. Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմը վերջին 4 մրցաշրջաններում առաջին անգամ առանց մեդալների մնաց: Նախորդ 3 առաջնություններում փյունիկցիները Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ 2 անգամ (2021/22, 2023/24թթ.) չեմպիոն են դարձել, մեկ անգամ (2022/23թթ.) արժանացել են արծաթե մեդալների: 

Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը «Փյունիկն» ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 30 հանդիպումներում վաստակելով 53 միավոր (17 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 59-37), ինչը հնարավոր միավորների 58,8 տոկոսն է:

Ընդ որում նոյեմբերի 21-ին «Վեստ Արմենիայի» հետ նշանակված խաղը չի կայացել: Մրցակիցը հանդիպմանը չի ներկայացել, ուստի «Փյունիկին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվել:

«Փյունիկն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնությունում: Աշնանային հատվածի17 հանդիպումներում գործող չեմպիոնը վաստակեց 37 միավոր (12 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 33-13), ինչը հնարավոր միավորների 72,5 տոկոսն է: 3-րդ տեղում ընթացող «Փյունիկը» 3 միավորով հետ մնաց առաջատար «Նոայից», որը մեկ խաղ էլ պակաս էր անցկացրել:

Իսկ ահա գարնանային հատվածում փյունիկցիները շատ անհաջող խաղացին՝ 13 հանդիպումներում վաստակելով ընդամենը 16 միավոր (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 26-24), ինչը հնարավոր միավորների 41 տոկոսն է:

 

2. Սեփական դաշտում նախատեսված 15 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 25 միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 30-21), ինչը հնարավոր միավորների 55,5 տոկոսն է: Հաղթանակներից մեկը գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:

«Փյունիկը» սեփական դաշտում պարտվեց «Ալաշկերտին» (0-2), «Նոային» (1-3), «Արարատ-Արմենիային» (1-2), «Ուրարտուին» (0-3, 1-4) և ԲԿՄԱ-ին (1-2):

Հյուրընկալվելիս Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի օգտին անցկացրած 15 հանդիպումներում 28 միավոր գրանցվեց (9 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 29-16), ինչը հնարավոր միավորների 62,2 տոկոսն է:

Մրցակցի դաշտում «Փյունիկը» հաղթել է «Վեստ Արմենիային» (3-1, 1-0), «Արարատ-Արմենիային» (3-1), «Վանին» (3-1), ԲԿՄԱ-ին (2-1), «Արարատին» (2-0), «Գանձասարին» (5-0, 3-1), «Ալաշկերտին» (2-0):

3. «Փյունիկը» շատ անհաջող սկսեց առաջնությունը՝ մեկնարկային 2 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր, չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

Հետագայում փյունիկցիները բարելավեցին ցուցանիշները: Գործող չեմպիոնը 7 անընդմեջ հաղթանակ տոնեց: Միայն 5 խաղում «Փյունիկին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Իսկ սեփական դարպասը «Փյունիկը» 9 անգամ անառիկ պահեց:

«Փյունիկն» առաջնությունում խոշոր հաշվով 5 հաղթանակ տոնեց (ԲԿՄԱ՝ 4-1, «Արարատ»՝ 3-0, 5-2, «Գանձասար»՝ 5-0, «Շիրակ»՝ 6-1): Թիմն այդ կարգի 2 պարտություն կրեց («Ուրարտու»՝ 0-3, 1-4):

 

4. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 16 հարված, որից իրացվել է 13-ը: Հայաստանի բազմակի չեմպիոնի օգտին առաջնության մասնակից թիմերից բոլորից շատ՝ 11 11մ հարված է նշանակվել, որից իրացվել է 10-ը:

Յուսուֆ Օտուբանջոն առավել հաճախ՝ 5 անգամ է 11մ հարված կատարել: Նրա հարվածներից 4-ն ավարտվել են Արման Ներսեսյանի (ԲԿՄԱ), Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա»), Տիգրան Ոփանյանի («Գանձասար») և Հենրի Ավագյանի («Արարատ-Արմենիա») պաշտպանած դարպասների գրավմամբ, իսկ «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին հետ է մղել գնդակը:

Էդգար Մալաքյանը դիպուկ է իրացրել իրեն վստահված 3 հարվածներն էլ՝ հաղթող դուրս գալով Օգնյեն Չանչարևիչի («Նոա»), Հենրի Ավագյանի («Արարատ-Արմենիա») և արարատցի Անդրանիկ Մարտիրոսյանի հետ մենամարտերում:

Սերժ Դեբլեն 11մ նշակետից խոցել է արարատցի Տիագո Գոմեսի և գանձասարցի Տիգրան Ոփանյանի պաշտպանած դարպասները: Եվգենի Կոչուկն էլ գրավել է շիրակցի Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը:

«Փյունիկի» դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից 3-ն է նպատակին հասել: «Փյունիկում» խաղալիս Հենրի Ավագյանը հետ է մղել բանակային Նարեկ Հովհաննիսյանի հարվածը, Ստանիսլավ Բուչնևն էլ հաղթող է դուրս եկել ալաշկերտցի Ժոզե Էմբալուի հետ մենամարտում:

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Տենտոն Յենեն գրավել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Բրունո Միշելը («Ուրարտու») և «Արարատ-Արմենիայի» hարձակվող Մարիուս Նուբիսին հաղթող են դուրս եկել Ստանիսլավ Բուչնևի հետ մենամարտերում:

5. Արդյունավետությամբ «Փյունիկը» զիջեց առաջնության առաջատար եռյակին: Խփած 56 գոլերի հեղինակներ դարձան 16 փյունիկցիներ, որոնցից միայն 3-ն են հայ: Եվգենի Կոչուկը, Արտակ Գրիգորյանը, Սանի Բուհարին, Ագդոն Մենեզեսը, Ժոել Բոպեսուն, Մատաս Վարեյկան, Դանիիլ Կուլիկովը և Թեմուր Ջիկիան բացեցին գոլերի հաշիվը «Փյունիկում»:

3-րդ մրցաշրջանն անընդմեջ Յուսուֆ Օտուբանջոն դարձավ «Փյունիկում» ամենաարդյունավետը՝ խփելով 14 գոլ: Թիմի կազմում իր նորամուտի մրցաշրջանում նիգերիացի հարձակվողը Լուկա Յուրիչիչի հետ 17 գոլով ճանաչվել էր ոչ միայն «Փյունիկի», այլև 2022/23թթ. առաջնության լավագույն ռմբարկու: Նախորդ առաջնությունում Օտուբանջոյի հաշվին 21 գոլ էր գրանցվել:

Ընդհանուր առմամբ Օտուբանջոն «Փյունիկում» Fastex Պրեմիեր լիգայում 52 գոլ է խփել և ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 6-րդ տեղում է: Նա «Փյունիկի» պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է:

«Փյունիկի» նիգերիացի հարձակվողը պատմական երկու ռեկորդ սահմանեց: Հայաստանի առաջնություններում խփած 79 գոլով Օտուբանջոն դարձավ ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ 4 գնդակով գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը:

Ակումբային բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով էլ (89) Օտուբանջոն գերազանցեց Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը (86 գոլ):

6. Արտակ Գրիգորյանը բացելով գոլերի հաշիվը «Փյունիկում», դարձավ առաջնության աշնանային հատվածում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Նոյեմբերի 7-ին նա «Գանձասարի» դարպասը գրավել էր 37 տարեկան 19 օրականում: Գրիգորյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում:

Ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 281 օրական), որին հաջորդում է Խորեն Հովհաննիսյանը (38 տարեկան 154 օրական):

Էդգար Մալաքյանը 34 տարեկան 237 օրականում 11մ հարվածով գրավելով «Արարատի» դարպասը, ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Համլետ Մխիթարյանին (33 տարեկան 219 օրական):

36-ամյա Սերժ Դեբլեն 2025թ. օրացուցային տարում առաջնությունում խփած 4 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկում» բոլորից շատ՝ 3 գոլ էր խփել: Դեբլեն ընդգրկվեց «Փյունիկում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (35 տարեկան 234  օրական): Նա ցանկից դուրս թողեց Անտոն Կոբյալկոյին (34 տարեկան 357 օրական): 

Սանի Բուհարին (20 տարեկան 262 օրական) ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

7. Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Հենրի Ավագյանը՝ անցկացրած 12 խաղում բաց թողնելով 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ), 6 խաղում դարպասը պահելով անառիկ: Նա 3 խաղ անընդմեջ, 364 րոպե շարունակ գոլ բաց չթողեց:

Ձմռանն Ավագյանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», իսկ Ստանիսլավ Բուչնևը կրկին իր հաստատուն տեղը զբաղեցրեց դարպասում: Նա անցկացրած 16  խաղում 25 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,56 գոլ), 3 խաղում դարպասն անառիկ պահեց:

«Վանի» հետ առաջնության ավարտական խաղում (2-3) «Փյունիկի» դարպասը պաշտպանեց Սերգեյ Միքայելյանը, որը մինչև այդ 2022/23թթ. էր մեկ խաղ անցկացրել թիմի կազմում:

8. Առաջնությունում «Փյունիկում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստը 37-ամյա Արտակ Գրիգորյանն էր: Դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ մրցավեճը Fastex Պրեմիեր լիգայում վերջին՝ 404-րդ խաղն էր ֆուտբոլային կարիերան ավարտած փորձառու ֆուտբոլիստի համար: Խաղի օրը Գրիգորյանը 37 տարեկան 44 օրական էր: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում:

Ցանկը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանը (40 տարեկան 298 օրական), որին հաջորդում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 318 օրական):

Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային իր հարուստ կարիերան ավարտեց պատմական նվաճմամբ՝ դառնալով 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայում 400 և ավելի խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:  

9. «Փյունիկում» ամենաերիտասարդը 16-ամյա Ժիրայր Աշիկյանն էր: Եղիշե Մելիքյանը հիանալի նվեր մատուցեց պատանի ֆուտբոլիստին՝  ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ին նրան խաղադաշտ դուրս բերելով «Գանձասարի» հետ մրցավեճում: Հատկանշական է նաև, որ Աշիկյանը 73-րդ րոպեին փոխարինել էր թիմի ամենափորձառու ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանին՝ նրանից ստանալով ավագի թևկապը:

Աշիկյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորան, որը 2002թ. թիմի կազմում նորամուտը նշել էր 15 տարեկան 18 օրականում:

Բարձրագույն խմբում «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (170) թիմի ներկայիս կազմից ամենափորձառուն 34-ամյա Էդգար Մալաքյանն էր, որը նախորդ մրցաշրջանում երկարատև ընդմիջումից հետո վերադարձել էր հարազատ ակումբ, որում սկսել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Նա թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը:

160 խաղով այդ ցանկում 8-րդը Տարոն Ոսկանյանն է, որի համար դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ կայացած խաղը հոբելյանական՝ 300-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: 31-ամյա Ոսկանյանը «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին պաշտպան Արթուր Մկրտչյանի 20-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում թիմի կազմում բոլորից շատ՝ 145 խաղ էր անցկացրել:

Ձմռանը Մալաքյանի օրինակին հետևած Վարազդատ Հարոյանը Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (156) եզրափակում է թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը:

10. Առաջնության աշնանային հատվածում Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերեց 41 ֆուտբոլիստների, որոնցից 24-ն այլազգի էին: Ֆուտբոլիստների ընդհանուր քանակով «Փյունիկը» զիջեց միայն «Գանձասարին», իսկ լեգեոնականների թվով ռեկորդակիր է առաջնության մասնակից թիմերի մեջ: Ընդ որում 17 հայ ֆուտբոլիստներից միայն 6-ն են բավարար խաղաժամանակ ստացել, մյուսները 1-9 խաղի են մասնակցել:

16 ֆուտբոլիստներ՝ Ալեմաոն, Մարտիմ Մայան, Բրայան Ալսեուսը, Սանի Բուհարին, Ագդոն Մենեզեսը, Ժոաո Պարեդեսը, Իշխան Դարբինյանը, Արթուր Մանուկյանը, Համլետ Ալեքսանյանը, Սամսոն Հակոբյանը, Ժիրայր Աշիկյանը, Ժոել Բոպեսուն, Մատաս Վարեյկան, Միմիտոն, Դանիիլ Կուլիկովը և Թեմուր Ջիկիան  նորամուտը նշեցին «Փյունիկում»:

Փյունիկցիները 60 անգամ զգուշացվել են, Խամես Սանթոսն ու Բրայան Ալսեուսն էլ մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Միխայիլ Կովալենկոն:

FastNews-ը ներկայացնում է «Փյունիկի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Սանի Բուհարի

27

3

3

2. Յուսուֆ Օտուբանջո

25

14

5

3. Տարոն Ոսկանյան

24

1

1

4. Սոլոմոն Իմե Ուդո

23

-

4

5. Ալեմաո

23

-

3

6. Սերժ Դեբլե

22

9

1

7. Ագդոն Մենեզես

22

6

5

8. Միխայիլ Կովալենկո

22

2

7

9. Էդգար Մալաքյան

21

3

2

10. Անտոն Բրատկով

18

-

3

11. Բրայան Ալսեուս

17

-

2 (1)

12. Ստանիսլավ Բուչնև

16

-25

-

13. Դավիդ Դավիդյան

16

-

4

14. Սերգեյ Վակուլենկո

15

-

4

15. Խամես Սանթոս

12

2

3 (1)

16. Հենրի Ավագյան

12

-9

-

17. Վագներ Գոնսալվեշ

12

-

1

18. Մատաս Վարեյկա

11

7

1

19. Ժունինյո

11

1

1

20. Արտակ Գրիգորյան

11

1

2

21. Ժոել Բոպեսու

10

2

2

22. Խոսե Կառաբալյո

10

1

1

23. Դանիիլ Կուլիկով

10

1

2

24. Վարազդատ Հարոյան

10

-

2

25. Թեմուր Ջիկիա

9

1

1

26. Լևոն Պետրոսյան

9

-

-

27. Արման Հովհաննիսյան

8

-

-

28. Մարտիմ Մայա

7

-

-

29. Ժոաո Պարեդես

6

-

-

30. Միմիտո

4

-

-

31. Խուան Բրավո

4

-

-

32. Արթուր Գրիգորյան

4

-

-

33. Եվգենի Կոչուկ

2

1

-

34. Պետրոս Ալեքյան

1

-

-

35. Նարեկ Բարոյան

1

-

-

36. Իշխան Դարբինյան

1

-

-

37. Արթուր Մանուկյան

1

-

-

38. Համլետ Ալեքսանյան

1

-

-

39. Սամսոն Հակոբյան

1

-

-

40. Ժիրայր Աշիկյան

1

-

-

41. Սերգեյ Միքայելյան

1

-3

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

19:34 / 12.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Եղբայր». Չիմաևը Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել

19:13 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Հյուրերը կլինեն առանց սմարթֆոնների. ինչպես կանցնի Յամալի 18-ամյակի միջոցառումը

18:39 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Մեսին Լապորտայի պատճառով կարող է չմասնակցել իր հրաժեշտի խաղին

18:17 / 12.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Անպարտելի Գուրգեն Հովհաննիսյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի

Պաշտոնական
17:54 / 12.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գլասփուլն ու Քեշը` տղամարդկանց զուգախաղի չեմպիոն

17:19 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
45-ամյա Վինուս Ուիլյամսը կվերադառնա մեծ կորտ

Պաշտոնական
16:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու Ռուտե Կարդոզոն հարգել են Ժոտայի և նրա եղբոր հիշատակը

16:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը կազմել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների խորհրանշական հավաքականը

15:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպերցյանը խաղընկերների հետ ներկայացրել է Սուպերգավաթի հանդիպման նախավարժանքի համար հատուկ մարզաշապիկը

15:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Նրանք 21-ի փոխարեն 20 օր կհանգստանան». «Ռեալի»` Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի

14:56 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մալիկ Թիլմանը` «Բայերի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:21 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ստեֆանո Պիոլին 6 տարի անց վերադարձավ «Ֆիորենտինա»

Պաշտոնական
13:54 / 12.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

13:26 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վանին»

12:55 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Աթլետիկոն» ու «Տոտենհեմը» չեն բանակցում. տրանսֆերային պատմությունն ավարտված է

12:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել 86 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին

11:54 / 12.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 12-ի խաղերի անոնսը

11:15 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Յուվենտուսը» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

10:48 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
2023թ. հոկտեմբերից որակազրկված Ալեխանդրո Գոմեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական
10:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում». Լուի վան Գալն ապաքինվել է քաղցկեղից

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ առաջիկա եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ կլինի մեր «20» համարը». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղահամարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ավելի քան 61 միլիոն եվրո. Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում մեկնարկեց պարտությունով

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները վստահ հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

20:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» նոր հարձակվող ունի

Պաշտոնական
20:25 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կրակոցներ, բռնություն. կողոպտիչները մտել են աշխարհի չեմպիոն Մոլինայի կնոջ ծնողների տուն

19:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Քրիստալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից

Պաշտոնական
19:31 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:16 / 11.07.2025 • Ֆորմուլա 1

Daily Mail. «Ռեդ Բուլի»՝ պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան․ «Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին»

18:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic․ Դյոկերեշը դավաճանված է զգում ու չի ցանկանում միանալ «Սպորտինգի» մարզումներին

17:24 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
17:19 / 11.07.2025 • Թենիս

Սինե՞ր, թե՞ Ջոկովիչ. Ռոջեր Ֆեդերերի կանխատեսումը

16:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանի» արժեքները փոխվե՞լ են․ ինչու է Թեո Էռնանդեսը հեռացել ակումբից

16:26 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր գոլերը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ