Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան wild card-ով կմասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
40-ամյա թենիսիստը 2014 թվականին հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, հաջորդ տարիներին էլ 2 անգամ հասել է այդ մրցաշարի եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Վավրինկան ավելի վաղ հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին:


