Դեկտեմբերի 27-ին նախկին «Միկա» մարզահամալիրում տեղի կունենա բասկետբոլի VBET «Աստղերի խաղը»:
Ա-Լիգայում հանդես եկող հայազգի բասկետբոլիստներից կազմված թիմը մրցելու է ամերիկացի լավագույն խաղացողներից կազմված թիմի դեմ:
Ըստ երկրպագուների ձայների միջանկյալ հաշվարկի՝ հայկական թիմից կարող են հանդես գալ Վարանտ Քելեջյանը, Դավիթ Խաչատրյանը, Ալբերտ Թադևոսյանը, Թադե Քեշիշյանը ու Արկադիյ Մկրտչյանը, իսկ ԱՄՆ թիմը հնարավոր է ներկայացնեն Այվին Էլիսը, Քրիստին Ռոբերտսոնը, Լոգան Պրիմերանոն, Ջեյսոն Վոթսը ու Դիլան Սպրրիգինսը:
Անցկացվելու է նաև դանքերի ու 3 միավորանոց նետումների մրցույթ:
«Աստղերի խաղի» գլխավոր հովանավորն է VBET ընկերությունը: Այն կցուցադրվի Vivaro News-ի յութուբյան ալիքում:

