«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ
Օգոստոսի 19, ժամը՝ 17:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Լեռնային Արցախը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1
«Լեռնային Արցախ»՝ 7-րդ տեղ (3 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրն անհաջող էր «Լեռնային Արցախի» համար, որից մարզական բախտը կրկին երես էր թեքել: «Ալաշկերտի» հետ կայացած խաղում արցախցիները սեփական դարպասը գոլ ընդունեցին ավելացված ժամանակի 6-րդ րոպեին ու խաղադաշտից պարտված հեռացան:
2. ԲԿՄԱ-ն 2-րդ անընդմեջ խաղն ավարտեց գոլառատ ոչ-ոքի (2-2): Ընդ որում, թե «Վանի» և թե «Նոայի» հետ հանդիպումներում ԲԿՄԱ-ն հաշվի մեջ առջևում էր 2-1 հաշվով, սակայն մրցակիցներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ավելին, «Նոան» պարտությունից փրկվեց ավելացված 6-րդ րոպեին իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

3. Բարձրագույն խմբի առաջնություններում մրցակիցների միջև միակ հանդիպումը կայացել է 16 տարի առաջ՝ 1996թ. օգոստոսի 4-ին: Դա 1996-97թթ. առաջնության մեկնարկային տուրի խաղն էր, որում «Ղարաբաղը» 2-1 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին:
36-րդ րոպեին Սարգիս Աղաջանյանը 11մ հարվածով առաջ մղեց «Ղարաբաղին»: Ընդմիջումից հետո Լևոն Մկրտչյանը 2-րդ անգամ գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը, որին բանակայինները պատասխանեցին Գառնիկ Գյոնջյանի գոլով:
Մրցակիցների միջև նախատեսված 2-րդ շրջանի հանդիպումը չկայացավ, քանի որ ԲԿՄԱ-ն առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր:
4. Առաջնությունում անցկացրած 3 խաղերում էլ «Լեռնային Արցախի» համար վճռորոշ են եղել վերջին րոպեները: Նախ, առաջին խաղակեսում դարպասներն անառիկ են մնացել: «Վանի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում «Լեռնային Արցախի» դարպասը խփված միակ գոլը գրանցվել է ավելացված ժամանակում: Իսկ «Նոային» արցախցիները հաղթել են 89-րդ րոպեին Մարվին Պերեայի խփած միակ գոլի շնորհիվ:
5. «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում խաղալու ամենամեծ փորձն ունի 34-ամյա Գոռ Պողոսյանը, որը նախորդ երկու մրցաշրջաններում թիմի կազմում մասնակցել է Առաջին խմբի առաջնությանը: Նախորդ անգամ Պողոսյանը Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցել էր 2019-20թթ. մրցաշրջանում՝ ելույթ ունենալով «Ալաշկերտի» կազմում: Ճիշտ է, նա ընդամենը մեկ խաղ էր անցկացրել ալաշկերտցիների կազմում: Ընդհանուր առմամբ, Գոռ Պողոսյանը VBET ՀՊԼ-ում 139 խաղ է անցկացրել ու դարձել է 2 գոլի հեղինակ:


