Logo

VBET ՀՊԼ. «Շիրակ» - «Արարատ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:05 / 19.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Շիրակ»  - «Արարատ» 

Օգոստոսի 20, ժամը՝ 17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

93 խաղ, «Շիրակը» հաղթել է 43 անգամ, «Արարատը»՝ 25, գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 139-107

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (3 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝ հանդիպմանն  ընդառաջ

1. Բարձրագույն խումբ վերադարձը հաղթանակով նշած «Շիրակը» հաջորդ երկու խաղերում անհաջողության մատնվեց՝ պարտվելով «Ուրարտուին» (0-2) և «Փյունիկին» (0-1): Արդեն 211 րոպե շիրակցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասները: Հիշեցնենք, որ առայժմ միակ գոլը «Շիրակը» խփել է մեկնարկային տուրում՝ 59-րդ րոպեին գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը: Աչքի է ընկել Լյովա Մրյանը:

2. «Արարատն» էլ, առաջնությունն սկսելով «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակով, հաջորդ 2 հանդիպումներում պարտվեց՝ միևնույն 0-2 հաշվով զիջելով «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային»: Արարատցիների մոտ էլ արդեն 199 րոպե գոլային երաշտ է: Առայժմ միակ գոլը Ռազմիկ Հակոբյանը «Փյունիկի» դարպասը խփել է 71-րդ րոպեին:

3. Նախորդ առաջնությունում «Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ գերազանց էր մեկնարկել՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ «Նոայի» (7-1), «Վանի» (1-0) և «Ուրարտուի» (2-0) նկատմամբ:

4. Բարձրագույն խմբում մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է 2020-21թթ. առաջնության ավարտական տուրում: «Շիրակն» այդ առաջնությունում անհաջող ելույթներ ունեցավ, քանի որ թիմի մի խումբ ֆուտբոլիստներ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ տեղափոխվել էին «Արարատ»: Անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած խաղում էլ շիրակցիները չկարողացան լրջորեն դիմադրել «Արարատին»՝ պարտվելով 2-5 խոշոր հաշվով: Հարկ է նշել, որ «Շիրակի» հետ առաջնության նախորդ երկու խաղերն էլ «Արարատը» շահել էր խոշոր հաշիվներով (3-0, 4-0):

5. Արտյոմ Միքայելյանը «Շիրակի» ամենահնաբնակ ֆուտբոլիստն է: Նա գյումրեցիների կազմում ելույթներն սկսել է 2010թ.: 31-ամյա ֆուտբոլիստը VBET ՀՊԼ-ում մասնակցել է 141 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝  Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

«Արարատ»՝  Նշան Էրզրումյան - 10 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ