ՀՖՖ շտաբ-բնակարանում հուլիսի 14-ին կայացել է VBET Հայաստանի գավաթի 2022/2023 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․
- «Միկա» - «Գանձասար»
- «Վեստ-Արմենիա» - «Ալաշկերտ»
- «Սյունիք» - «Շիրակ»
- «Արարատ» - «Արարատ-Արմենիա»
- ԲԿՄԱ - «Նոա»
- «Լեռնային Արցախ» - «Վան»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական խաղադաշտում։ Դիմակայության հաղթողները կորոշվեն մեկ խաղով։
Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերին: 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր պայքարը կսկսեն հաջորդ փուլից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հայաստանի գավաթակիր էր դարձել «Նորավանքը», որը դադարեցրել է ելույթները։


