VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լեռնային Արցախը» կընդունի Երևանի «Ալաշկերտին»: Վայքում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին և կցուցադրվի «Վիվառո արենա»-ի ուղիղ եթերում: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Լեռնային Արցախ». Վյաչեսլավ Գրիգորյան, Արամ Կոստանդյան, Արթուր Խաչատրյան, Բոբ Տոպի Ժոբե, Վլադիմիր Խաչատրյան, Սիմոն Օբոնդե, Վայդո Բիլունգա, Արարատ Չիլինգարյան, Սոու Աբաբակար, Մարվին Պերեա, Յեիսոն Ռասինես:
«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարևիչ, Տարոն Ոսկանյան, Դիդյե Կադիո Բորիս, Տիագո Կելյո, Անան Մենսահ, Խամես Սանտոս, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Սարգիս Շահինյան, Իսմայիլ Ֆոֆանա Բեկո, Բլադիմիր Դիաս:


