Logo

VBET ՀՊԼ. «Ալաշկերտի» վստահ հաղթանակը «Արարատի» նկատմամբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:56 / 06.08.2022• ՍՊՈՐՏ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում մրցեցին երևանյան «Ալաշկերտն» ու «Արարատը»։

Կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասի և Սարգիս Մեթոյանի խփած գոլերի շնորհիվ «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում։

2 տուրերից հետո «Ալաշկերտը» 6 միավոր է վաստակել և գլխավորում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 3 միավորով 5-րդն է։

Հաջորդ տուրում «Ալաշկերտն» օգոստոսի 12-ին կմրցի «Լեռնային Արցախի» հետ, իսկ «Արարատն» օգոստոսի 11-ին կխաղա «Արարատ-Արմենիայի» դեմ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Ալաշկերտը» 4:3 հաշվով հաղթել էր «Նոային», «Արարատը» նվազագույն հաշվով առավելության էր հասել չեմպիոն «Փյունիկի նկատմամբ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա, 2-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2-0

Բլադիմիր Դիաս, 57, Սարգիս Մեթոյան, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ