«Լեռնային Արցախ» - «Փյունիկ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպման վայրը փոխվել է, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 17:00-ին։ «Փյունիկը» կխաղա դաշտի տիրոջ կարգավիճակում։
5 տուրերից հետո «Փյունիկը» 6 միավոր 7-րդ տեղում է, իսկ «Լեռնային Արցախը» 7 միավորով 5-րդն է։


