VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Փյունիկ» – «Վան» հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Հանդիպման 101-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեպանովը, սակայն նույն Ստեպանովը 116-րդ րոպեին կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունն ու հաղթողը որոշվեց հետխաղային 11-մետրանոցների շնորհիվ, որտեղ «Վանն» ավելի ուժեղ գտնվեց։
«Փյունիկ» 1-1 «Վան»
Հիմնական ժամանակ՝ 0-0
Լրացուցիչ ժամանակ՝ 1-1 (1-0՝ Ստեպանով՝ 101՛ (ինքնագոլ), 1-1` Ստեպանով 116՛)
11-մետրանոցներ՝ 2-4
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Ուրարտուն»՝ հաղթահարելով «Ալաշկերտի» արգելքը։ Կիսաեզրափակիչի ուղեգիր կխաղարկեն նաև «Նորավանք» – «Արարատ-«Արմենիա», «Արարատ» – «Նոա» զույգերը։