
տուր
01 Հունվար 1970 - 12:10
- 
VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․
Դարպասապահ․ Սամուր Ագամագոմեդով («Վան»)
Պաշտպաններ․ Վարդան Արզոյան («Շիրակ»), Ալեքսանդր Ստեպանով («Լոռի»), Անդրանիկ Ոսկանյան («Վան»), Դիդիե Բորիս Կադիո («Ալաշկերտ»)
Կիսապաշտպաններ․ Արթուր Գրիգորյան («Փյունիկ»), Զաքարիա Սանոգո («Արարատ-Արմենիա»), Տիագո Գալվաո դա Սիլվա («Ալաշկերտ»)
Հարձակվողներ․ Իգոր Ստանոևիչ («Շիրակ»), Էդգար Մովսեսյան («Վան»), Նիկոլա Տրիպկովիչ («Լոռի»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Զաքարիա Սանոգո («Արարատ-Արմենիա»)
Գործող չեմպիոնը լավագույն օրերը չի ապրում: 2 անընդմեջ պարտությունները հանգեցրին Դավիդ Կամպանյայի հեռանալուն: «Արարատ-Արմենիայի» մրցակիցը 17-րդ տուրում «Շիրակն» էր, որին թիմը հյուրընկալվել էր Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Չնայած նրան, որ երևանյան թիմը մրցավեճի ընթացքում 2 անգամ առաջ էր անցել հաշվի մեջ, ստացել 2 11-մետրանոցի իրավունք (դիպուկ իրացրել միայն մեկը), 70-րդ րոպեից հանդես եկել մեկ ֆուտբոլիստի առավելությամբ, նրան չհաջողվեց 3 միավոր վաստակել՝ գրանցելով 2-2 հաշիվը: Հատկապես երկրորդ խաղակեսը հարուստ էր գոլային պահերով: Չեմպիոնը շատ էր տիրում գնդակին, բայց մրցակիցը, միևնույնն է, ունեցավ իր շանսերը:
Սանոգոն կրկին իր բարձրության վրա էր: Նա Նարսինգին կատարած գերազանց փոխանցումով սկիզբ դրեց առաջին գոլային գրոհին, որն էլ անձամբ եզրափակեց հեռահար հրաշալի հարվածով: Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը հետագայում նաև 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար: Սանոգոն հանդիպման մեծ մասն անցկացրեց ձախ լատերալի դիրքում՝ ակտիվորեն միանալով գրոհներին: Նրա՝ եզրից փոխանցումները մեծ վտանգ էին պարունակում իրենց մեջ: Շարունակում է աչք շոյել այս ֆուտբոլիստի գրագետ խաղը: Պատահական չէ, որ Կամպանյան նրան օգտագործեց մի շարք դիրքերում, և բոլորում էլ Սանոգոյի ՕԳԳ-ն շատ բարձր էր: Իսկական թիմային խաղացող է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը՝ 10 փաստով

