ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հայտնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 24-ին, սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Անցկացրած 8 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» 6 խաղում վաստակել է 5 միավոր, որով նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում է: